Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Երկարատև դեպրեսիան նվազեցնում է ուղեղի չափը

Երկարատև դեպրեսիան նվազեցնում է ուղեղի չափը

Շարունակաբար վատ տրամադրություն ունենալը, և հատկապես ընկճախտը, վնասակար են մարդու առողջության համար, քանի որ հանգեցնում են գլխուղեղի չափերի նվազմանը, գրում է Daily Telegraph-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Յելի համալսարանի գիտնականների ուսումնասիրության արդյունքները:

«Մենք ցանկանում էինք պարզել, թե ինչպես է անդրադառնում երկարատև սթրեսը մարդկային ուղեղի վրա», - ասել է գիտական խմբի ղեկավար Ռոնալդ Դամանը:


Պարզվել է, որ դեպրեսիաների ընթացքում տեղի է ունենում սինափսների՝ գլխուղեղի բջիջների միջև կոնտակտային միացությունների մասնակի կորուստ` «ուղեղն ուղղակի կծկվում է՝կորցնելով ներքին կապերի զգալի մասը»:


Մասնագետները եկել են այն եզրակացության, որ գլխուղեղի բջիջների միջև միացությունների թվի կրճատումը նաև հանգեցնում է ուղեղի՝ ստացած տեղեկատվությունը մշակելու ունակության նվազմանը: Այսպիսով, ծանր ընկճախտի մեջ գտնվող մարդն ի վիճակի չէ ադեկվատ կերպով ընդունել տեղի ունեցող փոփոխությունները:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ